Սեռական բռնություն

Սեռական բռնության տեսակներն ու հետևանքները

Երբ խոսում ենք սեռական ոտնձգության մասին, դրա տեսակները շատ են և տարբեր դրսևորումներ ունեն, սակայն ընդհանուր առմամբ երբ անհրաժեշտ է սահմանել, թե ինչ է իրենից ներկայացնում սեռական բռնությունը՝ նշվում է, որ բռնության այն տեսակն է, որը ենթադրում է գործողություն ուղղված անձի սեռականությանը։ Սեռական բռնության տեսակներից են՝ բռնաբարությունը, սեռական հայհոյանքը, ամուսնական բռնաբարությունը, էքսգիբիցիոնիզմը և այլն։ Այս և այլ տեսակների, ինչպես նաև դրանց դրսևորումների ու հետևանքների մասին պատմում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի աշխատակից, մասնագիտությամբ սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանը։

Սեռական բռնությունը հասարակության ընկալումներում

Հայաստանում հասարակությունն ունի հստակ վերաբերմունք սեռական բռնության ենթարկված մարդկանց նկատմամբ, ինչի հետևանքով առկա է այն հիմնախնդիրը, որ մարդիկ չեն բարձրաձայնում իրենց հետ կատարվածի մասին ու, ցավոք, չբարձրաձայնելու պատճառով` երկարատև տարիներ շարունակում են ենթարկվել նույն անձի կողմից սեռական բռնության կամ ապրում են հոգեբանական տրավմաներով ու հոգեհուզական ապրումներով։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանը պատմում է կենտրոն դիմած շահառուների վերաբերմունքի, իրավապահ համակարգի զգայունության բացակայության ու բժշկական այն խնդիրների մասին, որոնց բախվում են սեռական բռնության ենթարկված անձինք։

Ինչպես վարվել, երբ տեղեկանում եք սեռական բռնության դեպքի մասին

Սեռական բռնությունը զգայուն թեմա է բոլորի համար, հետևաբար, նմանատիպ դեպքերի հետ աշխատելիս մասնագետը պետք է առավել ուշադիր լինի, որպեսզի կրկին տրավմայի չենթարկի տուժողին։ Թե կոնկրետ ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որոնք կօգնեն սեռական բռնության ենթարկվածին, նշում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանը։

Հավելյալ հղումներ

Սեռական բռնության միֆեր (ՍԲՃԿ)

Եթե ենթարկվել եք սեռական բռնության, դիմեք ՍԲՃԿ թեժ գիծ՝  08000-1280 կամ 077-991280

Բռնության ենթարկված անձանց համար օգտակար տեղեկատվություն (ՍԲՃԿ)

Սեռական բռնության տեսակները (ՍԲՃԿ)

Սեռական բռնությունը և համաձայնությունը (ՍԲՃԿ)

Բռնություն․ Ինչ կարող ես անել այն վերջ դնելու համար (UNICEF)